Artsakhpress

Սփյուռք

Համբերությունն արդեն սպառվում է. Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ Պոլսո պատրիարքական աթոռի հարցը կարող է կարգավորվել միայն պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով:

Համբերությունն արդեն սպառվում է. Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը

Համբերությունն արդեն սպառվում է. Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:   Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը խնդրի առնչությամբ խոսել է համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց կարծիքն են հայտնել գործընթացի վերաբերյալ:

«Նախորդ շաբաթ Սահակ սրբազանի հայտարարությունն իսկապես խորապես վշտացրեց ինձ: Նրա պես հոգևորական առաջնորդի տեղն անհնար է լրացնել: Կարծում եմ Սահակ սրբազանի ասածները վերին աստիճանի ճշմարիտ են. Արդեն անհրաժեշտ է պատրիարքական ընտրություններ անցկացնել: Ինչո՞ւ է փորձ արվում դրա դեմն առնել»,-հարցադրում է արել 47-ամյա Մարի Սըվաջըօղլուն՝ պարզաբանելով, որ համայնքի ներսում Արամ սրբազանի պատճառով պարբերաբար առաջացող բացասական խոսակցությունները շատ են վնասել պատրիարքական աթոռի հեղինակությունը: Մինչ օրս հայկական եկեղեցին և պատրիարքարանը նման բաներ չէր ապրել: «Հուսով եմ, որ մեր եկեղեցու առջև ծառացած խավարն անհապաղ կվերանա և խաղաղություն կհաստատվի: Սակայն չեմ կարող ասել, թե դա ինչպես պետք է կատարվի, եթե Արամ սրբազանը հրաժարական չտա»,-հավելել է նա:

«Շատ տխուր եմ: Ցավոք, կարծում եմ, որ չի մնացել մի դուռ, որին կարող են վստահել: Սահակ սրբազանին շատ հարգում եմ և վստահում: Հավատում եմ նրա ոգուն, գիտելիքներին և անկեղծությանը: Շատ լավ ու մեծ առաջնորդ լինելու մասին հավատս անսահման է: Հիմնադրամները և իրենք իրենց ղեկավար կարծող անձինք պետք է դաս քաղեն կատարվածից»,- նշել  է 53-ամյա Մելինե Օզաջար Փուլաթը:

62-ամյա Ռոզ Սոլոմեն տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է: Նա ընդգծել է, որ հայկական համայնքն այսուհետ թե իր ավանդական կառույցներից, թե պետությունից պետք է պահանջատեր լինի սեփական իրավունքների հարցում: «Թուրքիայի հայերի փրկության միակ բանաձևը հետևյալն է` չլռել և աջակցություն ցուցաբերել ժողովրդավարացմանն ուղղված պայքարին, համագործակցել ժողովրդավար կառույցների հետ և պահանջել իրենց իրավունքները: Արդեն կորցնելու ժամանակ չունենք»,- նշել է նա:

30-ամյա Թամար Նալջըն, ով մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի օգնականն է, հարցադրում է արել, թե ինչու պետք է համայնքը 8 տարի սպասեր, եթե պատրիարքի ընտրության հարցը լուծվում է սովորական թղթի վրա դրա ժամկետը գրելու միջոցով: «Ինչո՞ւ է հիմա որոշվում ժամկետը: Ինչո՞ւ ենք մենք պատրիարքական ընտրության համար տարիներով սպասել պետության «թույլտվությանը»: Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ... Ինչպես նաև այն, թե ինչու Վեհափառը միջամտեց միայն 8 տարի հետ: Ինչո՞ւ որևէ կերպ չմիջամտեց պատրիարքական աթոռի կամայական օգտագործմանը: Դա ևս շատ կարևոր է...

Մենք միայն կրոնական առաջնորդ չենք ուզում, մեզ անհրաժեշտ է մեկը, ով կներկայացնի Թուրքիայի հայկական համայնքն իր ամբողջությամբ»,- ընդգծել է Նալջըն:

48-ամյա Անի Գյոնջյուն իր աջակցությունն է հայտնել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: «Մենք մեր եկեղեցին սիրող մարդիկ ենք, սակայն հայ ժողովրդի համբերությունն արդեն սպառվում է»,- նշել է նա:

«Ինձ մեռոնը գումարի դիմաց տվող հոգևոր առաջնորդը չի կարող լինել իմ ներկայացուցիչը: Աթեշյանը պետք է հեռանա»,- ասել է 65-ամյա Սեդա Քյուչուքօսքանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search