Artsakhpress

Քաղաքական

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը փետրվարի 22-23-ին դիտորդական առաքելությամբ գտնվում էր Հայաստանում՝ ապրիլի 2-ին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ, հրապարակել է հայտարարություն։

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Պատվիրակությունը կիսում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որում նշում է, որ Հայաստանում ընտրական օրենսդրությունը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ ու ժողովրդավարական ընտրություններ, եթե այն կիրառվի բարեխղճորեն ու լինի քաղաքական կամք, հայտնում է panorama.am-ը։

«Այնուամենայնիվ, լսելով նոր ընտրական օրենսգրքի մանրամասն բացատրությունները, պատվիրակությունը դեռևս գտնում է, որ այն շատ բարդ է, որպեսզի հասկացվի հանրության կողմից, ինչն էլ կարող է հանգեցնել շփոթության ու ավելացնել ընտրական գործընթացի նկատմամբ առկա անվստահությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Պատվիրակությունը հիշեցնում է, որ ՀՀ նախորդ ընտրություններում դիտորդական առաքելությունների կողմից քննադատվել է վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքի մեղադրանքները, ահաբեկումը ու նշում, որ այս հնարավոր չարաշահումները դեռևս համատարած են։

Նշվում է, որ նոր տեխնոլոգիաները կոչված են կանխելու խախտումները ընտրության օրը, սակայն, պատվիրակությունը նշում է, որ  այն չպետք է դիտարկվի որպես վստահության փոխարինող։ Այս առումով, դիտորդական առաքելությունը պատկան մարմիններին խնդրում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, հիերարխիկ բոլոր մակարդակներում ու ողջ երկրում, որպեսզի կանխվի նման պրակտիկան նախընտրական շրջանում ու ընտրության օրը։

«Պատվիրակությունը հույս ունի, որ ընտրության օրը տեղական ու միջազգային դիտորդներին հնարավորություն կտրվի ազատորեն դիտարկել այն՝ առանց ընտրատեղամասից վտարվելու վախի, եթե նրանք մատնացույց անեն խախտումները։ «Սուտ մատնության» ու լրատվամիջոցին ուղղված իր աղբյուրի բացահայտման պահանջը պետք է վերացնել։ Մյուս կողմից, նրանք, ովքեր պատասխանատու են ցանկացած տեսակի խախտման համար քարոզարշավի կամ ընտրության օրը, պետք է ենթարկվեն խիստ պատժի»,-ասվում է հայտարարության մեջ։

Պատվիրակությունը գտնում է, որ Հայաստանի քաղաքական մշակույթը դեռևս զարգացման կարիք ունի, քանի որ քաղաքականությունը կապված է անձերի, այլ ոչ թե գաղափարախոսությունների ու քաղաքական ծրագրերի հետ՝ երկրում քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրները լուծելու հստակ առաջարկություններով։

Պատվիրակությունը նշում է, որ լսել է, թե ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին հովանավորելը չի խրախուսվում ու գործարարները կարող են վտանգել իրենց բիզնեսը, եթե որոշեն հովանավորել այդ կուսակցություններին։ Պատվիրակությանը ՀՀ-ում հանդիպումների ժամանակ ասել են, որ առկա է սոցիալական պասիվություն ու այս առումով ընդգծվում է, որ ի շահ հայ հասարակության՝ շատ կարևոր է, որ վերականգնվի հանրային վստահությունը ժողովրդավարական ընտրական գործընթացի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում էր ՀՀ ԱԺ նախագահի հրավերով։ 3 հոգանոց պատվիրակության ղեկավարն է Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի Պասկիեն։  32 հոգուց կազմված ԵԽԽՎ ամբողջական դիտորդական առաքելությունը կլինի Հայաստանում մարտի վերջին ու կդիտարկի ապրիլի 2-ի ընտրությունները։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search