Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտին կայցելի Մոսկվա և կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Էլմար Մամեդյարովը, հայտնում է 1in.am-ը:
«Մարտին ես կայցելեմ Մոսկվա, կհանդիպեմ Լավրովի հետ»,- ասել է նա:
Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային մակարդակով համագործակցությանն առնչվող հարցեր:«Կլինեն հանդիպումներ ՌԴ կառավարությունում և Պետդումայում: Նախատեսված է իմ ելույթը Դիվանագիտական ակադեմիայում: Մենք Լավրովի հետ կբացենք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը»,- հայտարարել է Մամեդյարովը:
Մամեդյարովը նաև նշել է, որ ռուս գործընկերոջ հետ կքննարկի ԼՂ հակամարտության հարցը: