Փետրվարի 25-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն. սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +12 +17:
Փետրվարի 26-28-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից կբարձրանա 2-3 աստիճանով: