Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում անց է կացվում զբոսավարների դասընթացներ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Երիտասարդության ինքնաիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում փետրվարի 21-ից Արցախի պետական համալսարանում անվճար անց են կացվում զբոսավարների (գիդ) դասընթացներ:

Ստեփանակերտում անց է կացվում զբոսավարների դասընթացներ

Ստեփանակերտում  անց  է  կացվում    զբոսավարների   դասընթացներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ՀՀ-ում գործող «Պլանետ Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության հիմնադիր,  դասընթացավար Արմեն Երանոսյանը  հայտնել   է, որ   դասընթացներին  մասնակցում  է  արցախցի   18-35  տարեկան   66  անձ:

«Դասընթացների  նպատակն  է Արցախի  զբոսաշրջության  ոլորտը    զարգացնելու  համար  պատրաստել  տեղացի  զբոսավարներ:   Արցախցի երիտասարդը   պետք  է  լավ  ճանաչի  հայրենի    երկրի  եկեղեցիները,  բերդերը  և   հուշարձանները, որպեսզի  կարողանա   Արցախի  մշակույթը լիարժեք   ու  հետաքրքիր  ներկայացնել»,-ասել   է  Ա.  Երանոսյանը:

Նրա  խոսքով՝   Երևանում    իրենց  կազմակերպությունն   արդեն  10-րդ  տարին  է, ինչ անվճար  նման  դասընթացներ  է կազմակերպում:

«Ընդհանուր   առմամբ   Հայաստանում  մենք դիպլոմավորել   ենք   շուրջ    300  ուսանող, որոնց  45-55  տոկոսը  աշխատում  է   Հայաստանի  տուրիստական  տարբեր  կազմակերպություններում:  Քանի  որ  մեր  հանրապետության   բուհերում     չեն  թողարկում զբոսավարներ, մենք  որոշել  ենք   դասընթացներ անցկացնել  նաև   Արցախում»,-մասնավորապես  ասել  է   Ա.  Երանոսյանը՝  տեղեկացնելով, որ  դասընթացին  մասնակիցները լինելու են   նաև  Շուշիիում, Գանձասարում, որտեղ  իրենք կազմակերպելու  են   գործնական    պարապմունքներ:

Ա. Երանոսյանի  խոսքով՝   դասընթացները կազմակերպվելու   են  մի  քանի  փուլով:

Մասնակիցները դասընթացների ավարտին  հանձնելու  են   քննություն.  լավագույններին տրվելու   են  հավաստագրեր:

Դասընթացներին  մասնակից   Նունե  Շահնազարյանն էլ   մեզ  հետ զրույցում  նշել  է, որ  իրենց  պարզ  ու   մատչելի  է   ներկայացվել  հայոց   աշխարհի  կայացման    ու  զարգացման  գործում    կարևոր  դեր   խաղացած     հայկական     մշակույթն    ու  կրոնի  պատմությունը:

«Դասընթացների    ժամանակ  իրենց  ներկայացվել են հայրենագիտություն,  կրոն,   զբոսավարի  էթիկա,  հայոց  պատմություն,  ճարտարագիտություն,   հայկական  մշակութային  արվեստ  թեմաներով  դասախոսություններ:   Դրանք   կարևոր   են   այն  առումով, որ  Արցախում   նմանատիպ     դասընթացներ  շատ   քիչ  են  կազմակերպվում,  իսկ  մենք  դրա կարիքը  շատ  ունենք: Գործնական  պարապմունքների   ժամանակ   մենք      կիմանանք   նաև  թե  ինչպես  պետք  է   կազմակերպվեն   էքսկուրսիաները:

Ցանկություն  ունեմ  դասընթացներն   ավարտելուց  հետո հաճույքով   որպես  զբոսավար աշխատել»,-հավելել  է  Ն.  Շահնազարյանը:  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search