Թուրքիան վատ հիշողություն ունեցող և անշնորհակալ հարևան է:
Իրանի ԱԳ նախարար. Թուրքիան անշնորհակալ հարևան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի օրերս հնչեցրած հակաիրանական հայտարարություններին, մասնավորապես ասել է. «Դուք տեսեք, թե Թուրքիան, որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, ընկերները կարծես թե վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչև լույս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) և վատ հիշողություն ունեն, և անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, որոնք ընկերակցում են նրանց»:
Հիշեցնենք, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:
Այդ առնչությամբ Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվեց իրանական կողմի բողոքը: