ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր եւ Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: