Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի գներն այսօր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,08%-ով՝ հասնելով 52,65 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլի ֆյուչերսներն էլ աճել են 0,11%-ով՝ հասնելով բարելի համար 55,14 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: