Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ վնասվածքից ապաքինվելու և շարք նրա վերադարձի մասին։
Բլինդ. Մեծ հաճույք է խաղալ Մխիթարյանի հետ, լավ է, որ նա վերադարձել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շատ ուրախ ենք, որ Միկին վերադարձել է։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է, ով ունի բազմաթիվ որակներ, ուստի ուրախ ենք, որ նա դաշտ է վերադառնում։
Հենրիխը շատ խելացի խաղացող է. միշտ կարող եք հույսեր կապել նրա հետ։ Նա միշտ արագացումներ է կատարում։ Մեծ հաճույք է խաղալ Մխիթարյանի հետ։ Նա բազմաթիվ որակներ ունի»,- Բլինդի խոսքը մեջբերում է «MEN»-ը։