Մարտի 12-ին եւ լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:
Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրաադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: