Հենրիխ Մխիթարյանը պնդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ են դիմակայել «Չելսի»-ին Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում՝ չնայած իրենց մրցաշարային գերխիտ ժամանակացույցին:
Մխիթարյան. Հեշտ չի լինելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին «Ստեմֆորդ Բրիջում»:
«Մենք պետք է պատրաստ լինենք խաղին: Հեշտ չի լինելու, բոլորն էլ գիտեն, բայց մենք գիտենք, թե ինչպես ենք խաղալու և հուսով ենք, որ կունենանք լավ խաղ ու լավ արդյունքներ: Իմաստ չունի մտածել «Չելսի»-ից կամ մեկ այլ թիմից խուսափելու մասին: Եթե ոչ հիմա, նրանց հետ կհանդիպես եզրափակչում: Տիտղոս նվաճելու համար չպետք է վախենալ ոչ մի թիմից: Պետք է հաղթել ու շարժվել առա5»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Standard-ը: