ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը:
Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման տեղեկությունները պարտադիր ենթակա են ճշտման հայտնելուց առաջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե իբր Պաշտպանության բանակի հրամանատարը վիրավորվել է: