Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հանձնառություններին, ներառյալ` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերում. Նալբանդյան

Հայաստանը լիակատար հավատարիմ է ՄԱԿ-ի հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում:

Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հանձնառություններին, ներառյալ` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերում. Նալբանդյան

Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հանձնառություններին, ներառյալ` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերում. Նալբանդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, մարտի 16-ին, Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված համերգից առաջ իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ում հավատարամագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Հարգելի պարոն գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ դիմել Ձեզ՝ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ցանկականում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այս միջոցառումը իր ներկայությամբ պատվելու համար։ Շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համերգի կազմակերպման գործում, եւ, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այս տոնական առիթը մեզ հետ միասին այսօր նշելու համար:

Քառորդ դար առաջ Հայաստանն ընդգրկվեց ինքնիշխան պետությունների ընտանիքում: Իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը: Ուրախ եմ այսօր այստեղ տեսնել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նորանկախ պետության կայացման գործում։

Դժվար է գերագնահատել այս օրվա նշանակությունը: Խոսքը սոսկ անդամակցության խորհրդանշական կարեւորության մասին չէ, այլ խաղաղ եւ բարգավաճ ապագայի տեսլականի, որն ընկած է Միավորված ազգերի կազմակերպության հիմքում, ինչը ոգեշնչում է ընդհանուր ճանապարհ անցնել՝ բարելավելու աշխարհը, որը զերծ կլինի պատերազմներից, հակամարտություններից եւ բաժանարար գծերից: Հայաստանը, ինչպես, համոզված եմ, բազմաթիվ երկրներ մեզնից առաջ եւ հետո, միացել է Միավորված ազգերի կազմակերպությանը հենց այս ձգտումներով եւ նպատակներով:

Հայաստանը պետությունների ընտանիքին միացավ մի ժամանակահատվածում, որը լի էր մարտահրավերներով, բայց դա որեւէ կերպ չնվազեցրեց մեր վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին եւ սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական եւ անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը լիակատար հավատարիմ է այս հանձնառություններին, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերում:

Այս պարտավորություններն են ընկած նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաեւ իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարեւորությունը եւ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Հայաստանը նաեւ իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում:

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության եւ միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի եւ այլատյացության դեմ պայքարին:

Հարկ է շեշտել, որ Միավորված ազգերի կազմակերպությունում մեր ներգրավվածության ամբողջ խորությունը չափվում է ոչ միայն թվերով, այլեւ գործի նկատմամբ ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ ու հանձնառությամբ, որ դրսեւորվել է ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաշերտ գործունեության քսանհինգ տարիների ընթացքում։

Մեր համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն եւ արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն եւ ուղղված է ժողովուրդների միջեւ կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության եւ բարեկեցության առաջ մղմանը»։

Երաժշտական կատարումներով հանդես եկան անվանի հայ երաժիշտներ՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, Արմեն Հյուսնունցը, Արտյոմ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Կարեն Քոչարյանը, ինչպես նաեւ՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search