Շաբաթ 18.11.2017   16:11
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   7 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

17 մարտի  17:04

Մարտունի քաղաքի նորակառույց թաղամասը շուտով կբնակեցվի

Արցախի Մարտունի քաղաքի նոր թաղամասում կառուցված 4 շենքերը մոտ ժամանակներս շահագործման են հանձնվելու:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարո Թովմասյանը: «Այդ 93 բնակարանները տրամադրվելու են զոհված զինծառայողների, սպայական անձնակազմի և սոցիալապես անապահով ընտանիքներին»,-հավելել է Կ. Թովմասյանը:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ նոր թաղամասում կառուցվում է ևս 4 քառահարկ բնակելի շենք։

«Երկու շենքերի շինարարական աշխատանքներն արդեն 1 շաբաթ է, ինչ սկսվել են: Շենքերի նկուղային հարկերը նախատեսված են ապաստարանների համար:Կառուցվելիք շենքի բնակիչներն ևս ունենալու են խաղահրապարակ,-ասել է Կ. Թովմասյանը և ավելացրել,- շենքերի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը. շենքերը շահագործման կհանձնվեն 2 տարուց հետո»:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am