Երեքշաբթի 26.09.2017   15:09
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   18 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

19 մարտի  12:30

Հայ լողորդները մրցաշրջանը կսկսեն ապրիլին

Ապրիլի 27-29-ը «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի 50 մետրանոց լողավազանում կանցկացվի Հայաստանի լողի առաջնությունը, ինչի արդյունքներով կկազմավորվի միջազգային կարեւոր մրցաշարերին մասնակցող հավաքականի կազմը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնել է լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը:

Հուլիսի 16-30-ը Բուդապեշտում կանցկացվի ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը:

Լողի աշխարհի առաջնությունը, 25 մետրանոց լողավազանում, կկայանա դեկտեմբերի 13-17-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

Հունիսին Ծաղկաձորում մեծահասակներն ու պատանիները կանցկացնեն համատեղ ուսումնամարզական հավաք:

Օգոստոսի վերջին Ինդիանապոլիսում (ԱՄՆ) կկայանա պատանիների (մինչեւ 18 տարեկան) եւ աղջիկների (մինչեւ 17 տարեկան) աշխարհի առաջնությունը: Այս տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 15-17-ը.

«Նախատեսում ենք առաջին անգամ այն անցկացնել Արցախում, որտեղ այժմ փորձում են լողը զարգացնել որպես մարզաձեւ: Իհարկե մրցաշարն Արցախում անցկացնելու համար պետք է նախապատրաստել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- նշել է Ռաֆայել Վասիլյանը:

 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am