Անկարան Եվրոպայում «միասնական հակաթուրքական ծրագրի առկայություն է նկատել, որի մասնակիցներն են Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան ու Շվեյցարիան»:
Անկարան Եվրոպայում «միասնական հակաթուրքական ծրագրի» առկայություն է նկատել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` հեռախոսով դիմելով Ավստրիայի մայրքաղաք Վիեննայում թուրքական համայնքի միջոցառումների մասնակիցներին` Եվրոպայի մի շարք երկրներում ամենաակտիվ աջակցությունն են ցուցաբերում Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, երբ թուրքական համայնքների անդամները բախվում են «լուրջ դիմակայությունների` տեղի իշխանությունների հետ», News.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Anadolu գործակալությունը: