ՈՒրբաթ 24.03.2017   17:03
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   3 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

19 մարտի  17:19

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փորձագետները Թեհրանում կքննարկեն Սիրիայի հարցը

Սիրիայի հարցով հանդիպումն ապրիլին Թեհրանում կանցկացվի փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Սիրիայում խաղաղ կարգավորման կարգավորման բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեհրանում հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը ապրիլի 18-19-ի խորհրդակցություններում։ Դրանք կանցկացվեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմական փորձագետների մակարդակով, առանց ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հայտնել է, որ խորհրդակցությունների ժամանակ  ծրագրվում է մայիսի 3-4-ի Աստանայի հանդիպման համար ստորագրման պատրաստել անվտանգության հարցերով մի շարք փաստաթղթեր։

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերն են Հաշտության հասած շրջանի կանոնադրությունը, ահաբեկիչների և ընդդիմության տարանջատման քարտեզը և հրադադարի դիտարկման գծով միասնական մշտադիտարկման խմբի մեխանիզմի կիրարկումը։

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am