Չորեքշաբթի 22.11.2017   17:11
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   7 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

19 մարտի  18:11

Մանչեսթեր Յունայթեդն առանց Մխիթարյանի հաղթեց (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղի 30-րդ րոպեին Ֆելաինին բացել է հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Լինգարդը 2-րդ գնդակն է ուղարկել Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը:

Տանտերերը 77-րդ րոպեին կրճատել են հաշվի տարբերությունը. աչքի է ընկել Գաստեդը:

Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին հասարակ իրավիճակում Վալդեսը սայթաքել է, կորցրել գնդակը, իսկ Վալենսիան այն ուղարկել է դատարկ դարպասը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնացել է մանչեսթերյան թիմի պահեստայինների նստարանին:

Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 52 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական:

 

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am