Մայնի Ֆրանկֆուրտում քրդական համայնքի առնվազն 30 հազար ներկայացուցիչներ հավաքվել են բողոքի ակցիայի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնման։
Մայնի Ֆրանկֆուրտում 30 հազար քրդեր ցույց են անցկացրել Էրդողանի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցույցը տեղի է ունեցել արևային օրացույցով մարտի 21-ին նշվող Ամանորի նախաշեմին։
«Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք եվրոպական երկրներին, որ ապրիլի 16-ին (սահմանադրական փոփոխությունների հանրաքվե) որոշում կընդունի թուրք ժողովուրդը, այլ ոչ թե Եվրոպան»,-նշել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը՝ անընդունելի համարելով քրդերի ցույցը։
Թուրքիայի սահմաններից դուրս ապրում է 5.5 մլն թուրք, ովքեր ունեն ձայնի իրավունք։ Թուրքիայի կառավարությունը ուժերի ներածին չափով փորձում է իր կողմը գրավել նրանց։