Երեքշաբթի 25.04.2017   14:04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   8 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

20 մարտի  11:49

«Խոստումը»` The Washington Post–ի էջերում

Հայազգի բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և նրա հիմնադրած «Survival Pictures» ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը նոր հորիզոններ է նվաճում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ ֆիլմով սկսել են հետաքրքրվել համաշխարհային ճանաչում ունեցող պարբերականներ։ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին անդրադարձ է կատարել The Washington Post-ը։ Ֆիլմը նկարահանվել է հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ:

«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։
«Հայերն ու թուրքերը երկար տարիներ վիճարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու-չկոչելու հարցը: Վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: «Խոստումը» առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը», — ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:

Հոդվածագիրը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքը, ով բազմիցս նշել է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է մտածի փոխհատուցման մասին և խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը հարստացել են Ցեղասպանության ժամանակ հայերին թալանելու միջոցով: Պարբերականը հոդվածի վերջում նշում է, որ Թուրքիայի ճնշման հետևանքով է, որ կինոասպարեզում ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել: 1930-ականներին Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու հայերի հերոսական դիմադրության մասին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեէ Մունիր Էրթեգյունի լոբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը։

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am