Artsakhpress

Հասարակական

Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Հերոսը զոհվել էր ապրիլի 3-ին Թալիշում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում:

Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Լեւոնյանը, ով ծառայել է Հրաչի հետ եւ ճանաչել նրան մոտ 1 տարի, նույն գումարտակի սանիտար-վարորդն է եղել: Նա բնութագրում է Հրաչին որպես շատ հոգատար հրամանատար, ով մշտապես խորհուրդ էր տալիս զգույշ լինել: «Ասում էր՝ մտածեք, որ ձեզ սպասողներ կան, մտածված քայլեր արեք»,-պատմում է Տիգրանը, ով հիշում է՝ Հրաչն իր զինվորների համար ոչ թե սպա էր, այլ իսկական ծառայակից ընկեր: «Այնքան դժվար է համապատասխան բառեր ընտրել ու բնութագրել Հրաչին: Ամեն օր էլ անցնում էինք նրանց դիրքի կողքով, բոլորը մի մարդ դարձած էին, մի ընտանիք: Հրաչի հայրենասիրությունը նրա քայլերով էր երեւում, միշտ առաջ էր շարժվում, ու մտածում, որ ոչ մի կտոր հող չի տալու հակառակորդին»:

Ապրիլի 3-ին Տիգրանն ու Հրաչը միասին են հակառակորդի դեմ պայքար մղել . մեկը՝ ձախ հատվածում, մյուսը՝ աջ: «Իմացանք, որ Հրաչենք չկան ու շտապեցինք դեպի նրանց դիրքը: Մեզ ասել էին, որ սպասենք Կարմիր խաչին, բայց չկարողացանք նրանց մարմիններն այդքան երկար թողնել, գնացինք ու դուրս բերեցինք»:

Տիգրանն ասում է, որ ապրիլյան պատերազմը հայ իրականության մեջ շատ բան փոխեց, այն կոփեց զինվորներին ու եւս մեկ անգամ սովորեցրեց մշտապես զգոն ու պատրաստ լինել: «Չնայած մենք պատրաստ էինք ամեն դեպքում, ու եթե ինչ-որ բան էլ լինի, բոլորս էլ կպայքարենք ու թույլ չենք տա, որ հակառակորդը քայլ առաջ անի»: Հերոսի եղբայրը՝ Աղասի Գալստյանը, նույնպես պայմանագրային զինծառայող է: Նրա խոսքով՝ բազմաթիվ դրական հատկանիշների մեջ նա հատկապես գնահատում էր եղբոր մարդասիրությունը, շրջապատին օգնության հասնելու պատրաստակամությունը: «Բանակի մասին համարյա չէր խոսում, բայց գիտեինք, որ շատ է սիրում իր աշխատանքը»:

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Հրաչը տեղափոխվել էր Արցախ: Երկու տարի ծառայել էր Մատաղիսում, ապա՝ Թալիշում: «Այդ օրերին պարբերաբար զանգում էի, իմանում իրավիճակի մասին: Վերջին անգամ որ զանգեցի՝ ասաց, շատ զբաղված եմ լինելու, հիմա այնպիսի տեղ եմ գնալու, որտեղ հեռախոսներն անհասանելի կլինեն: Կնոջն արդեն տեղափոխել էր Չարենցավան, որ այնտեղից գնայինք ամսի 4-ին բերեինք Գյումրի, ու ամսի 4-ին էլ ամեն ինչ իմացանք»:

Հրաչ Գալստյանը պայքարել ու նահատակվել է մեկ այլ հերոս, շարքային զինծառայող Գեւորգ Վարդանյանի հետ: Մայիսի 6-ին էլ ծնվեց Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի առաջնեկը՝ Անահիտը:

Սյուզի Մուրադյան


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search