ՈՒրբաթ 28.07.2017   02:07
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   18 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

20 մարտի  14:42

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շքանշան է հանձնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Գյուլերին

Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը մարտի 19-ին հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Գյուլերին է շնորհվել «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանը:

Միջոցառմանը ներկա են եղել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, պատրիարքարանի ներկայացուցիչ Մաղաքիա աբեղա Պեսքիզիյանը, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, հոգևորականներ և այլք:

Հանդիպման վերջում ներկաները դիտել են Գյուլերի կյանքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am