ՈՒրբաթ 24.03.2017   18:03
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   3 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

20 մարտի  17:55

Լապշինի գործը շատ վատ անդրադարձավ իմ երկրի իմիջին. բելառուս բլոգեր

Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և արտահանձնումը Ադրբեջանին Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների միջև եղած կոնֆլիկտի հետևանք է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բելառուսից Արցախ ժամանած բլոգեր Ալեքսանդր Հոիշըկն, ով մասնակցում է Ստեփանակերտում կազմակերպված բլոգերների միջազգային ֆորումին:

«Ես ինքս, ճանապարհորդ եմ և լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում լինել աննշան խաղացող քաղաքական այս մեծ խաղի մեջ: Ցավոք սրտի, այս խաղը շատ վատ անդրադարձավ մեր երկրի իմիջի վրա միջազգային հանրության կողմից, որը ցույց տվեց, որ թե ինչքան անիմաստ էր այն: Ես՝ որպես Բելառուսի քաղաքացի, կարող եմ իմ ներողությունը խնդրել, սակայն պարզ է, որ նման բաները մենք չենք որոշում»,- ասել է բլոգերը:

Խոսելով իր այցելության մասին՝ Հոիշըկը նշել է, որ անկախ քաղաքական, ռազմական իրավիճակներից՝ Արցախում մեծ զարգացում կա, որը շատ հաճելի է արձանագրել:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am