Այսօր՝ մարտի 20-ին, Ստեփանակերտում կայացած բլոգերների միջազգային ֆորումին, մասնակցել է նաև Իսրայելի քաղաքացի Անտոն Մերկուրովը:
Իսրայելի քաղաքացին հրապարակել է Արցախի վիզայով իր անձնագրի լուսանկարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջինս քիչ առաջ իր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր անձնագրի լուսանկարը, որում Արցախ այցելելու վիզա կա:
Հիշեցնենք, որ «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: