Չորեքշաբթի 26.04.2017   02:04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   5 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

20 մարտի  19:47

ԱԳՆ ղեկավարն ընդունել է բելգիացի խորհրդարանականների պատվիրակությանը

Մարտի 20-ին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և բանակցությունների վերսկսման  համար պայմանների ապահովման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախում ընթացող պետականաշինության գործընթացների շուրջ։ Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Արցախի իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցելությունների կարևորությունը` Արցախի Հանրապետության և Բելգիայի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման գործում։

 

Artsakhpress.am


Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am