Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Բելգիայի Դեմոկրատ ֆեդերալիստ եւ Հումանիտար ժողովրդական կենտրոն խմբերը ներկայացնող խորհրդարանականների:
Նախագահը նպաստավոր է համարում Բելգիայի հետ հարաբերությունների խորացման պայմանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության եւ երկու երկրների վարչական շրջանների միջեւ կապերի զարգացման հարցերին: Նախագահ Սահակյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն: