Երեքշաբթի 25.04.2017   14:04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   8 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

20 մարտի  20:32

Հայաստանը մասնակցել է «Մեկ աշխարհ. Ռումինիա» կինոփառատոնին

Բուխարեստում մարտի 13-ից 19-ը տեղի է ունեցել «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Կինոփառատոնին երեք տասնյակ երկրների շարքում մասնակցում էր նաև Հայաստանը՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմով:

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ` «Փակուղի» ֆիլմը ցուցադրվեց մարտի 18-ին և 19-ին Բուխարեստի «Էֆորիե» կինոթատրոնում և մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո մեկնաբանություններով հանդես եկան մշակութաբան, Բուխարեստի համալսարանի դասախոս դոկտոր Օանա Սուչիուն և ռումինահայ լրագրող Մադլեն Կարակաշյանը:

Ֆիլմի ցուցադրություններին, ինչպես նաեւ կինոփառատոնի տարբեր միջոցառումներին մասնակցեցին ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ»:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am