Պոլսո հայոց պատրիարքական նորընտիր տեղապահ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը պատրիարքական ընտրությունների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
Պոլսո պատրիարքական տեղապահ արք. Բեքչյանը հայտարարություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պոլսո պատրիարքական տեղապահ արք. Բեքչյանը շնորհակալություն է հայտնել ընտրությանը մասնակցած հոգեւորականներին, ինչպես նաեւ ընտրվելու կապակցությամբ իրեն շնորհավորած հայ համայնքի անդամներին ու տարբեր կազմակերպություններին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ Պոլսո հայոց 85–րդ պատրիարքին ընտրելու գործընթացը ըստ նախատեսվածի իրականացնում ենք։ Հավատում եւ վստահում եմ, որ գործընթացի մեջ ներգրաված պատասխանատուները ջանքեր կգործադրեն այն խաղաղ անցկացնելու համար։ Այս համատեքստում ուզում եմ, որ մեր հասարակությունը չանհանգստանա»,–ասել է արք. Բեքչյանը։