Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել, հայտարարել է երգչուհու քույրը` Շողեր Հարությունյանը:
Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նա Ղրիմում չի եղել: Ես նրա հարազատ քույրն եմ, կարող եմ ասել, որ նա 100 տոկոսով Ղրիմ չի մեկնել», - ասել է Հարությունյանը Life-ին, հաղորդում է newsarmenia.am-ը:
Նա ավելացրել է, որ իրենց ընտանիքը թերակղզում չունի ոչ ընկերներ, ոչ բարեկամներ: Արծվիկը, ինչպես պարզաբանել է նրա քույրը, այժմ նախապատրաստվում է մրցույթին, այդ իսկ պատճառով էլ անձամբ չի մեկնաբանել հաղորդագրությունը:
Հայաստանի ներկայացուցչուհուն ստուգելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն: Նրա խոսքով, ստոիգում անցնելու են մրցույթի բոլոր մասնակիցները:
Արծվիկ Հարությունյանը մայիսին Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնելու «Fly With Me» երգով։ Նա մտերիմ է ռուսական էստրադայի մի շարք ներկայացուցիչների հետ` Պոլինա Գագարինայի, Պելագեայի, Ալեքսանդր Պանայոտովի: «Ձայնը» շուոի առաջին եթերաշրջանում երգել է Մարգարիտա Պոզոյանի բեք-վոկալում:
Հայուհու ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, երբ Արծվիկը 5 տարեկան էր: Նա սովորել է Մոսկվայի պետքական մանկավարժական համալսարանում` հոգեբան-լոգոպեդ մասնագիտությամբ, ավարտել է մաթեմատիկական թեքումով դպրոց: