Artsakhpress

Մշակույթ

Անդգուլաձեի անվան միջազգային մրցույթում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների

Մարտի 9-13-ը Թբիլիսիում կայացել է Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթը:

Անդգուլաձեի անվան միջազգային մրցույթում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների

Անդգուլաձեի անվան միջազգային մրցույթում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մրցույթի կազմակերպիչներն են Ե. Միկելաձեի անվան ազգային երաժշտական կենտրոնը, աջակիցներ՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:

Հեղինակավոր այս մրցույթում իրենց մասնակցությունն են բերել, ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից:

4 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնում են 5 մենակատարներ, ովքեր արժանացել են հետևյալ մրցանակների՝

Մարիամ Ալոյան /մեցցո-սոպրանո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, դասատու՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ք. Սահակյան) արժանացել է Հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի:

Արտյոմ Ասմանգուլյան (Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան) արժանացել է Առաջին մրցանակի:

Հովհաննես Անդրեասյան (տենոր) արժանացել է Առաջին մրցանակի: Հովհաննես Կարապետյան /բաս, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան/ արժանացել է Երկրորդ մրցանակի:

Արուսյակ Դավթյան /սոպրանո/ արժանացել է Երկրորդ մրցանակի:

Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Tenor World Association of Arts» ասոցիացիայի նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ինչպես նաև  առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից. Լիտվայից:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search