Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկա է տեղափոխվել, չի համապատասխանում իրականությանը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՌԴ-ից Հայաստան ռազմական տեխնիկայի տարանցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում, հաղորդում է «Sputnik-Грузия»-ն։
Չորեքշաբթ օրը Վրաստանի նախկին իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին հայտարարել է, որ Բոլնիսի շրջանում (Քվեմո Քարթլիի շրջան) նկատել են ռուսական պետհամարանիշներով մի քանի բեռնատար ավտոմեքենաներ։ Ցիկլաուրիի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, դա ԲՈՒԿ ինքնագնաց զենիթահրիթռայի համալիր է եղել։ Բեռը Ռուսաստանից Հայաստան է ուղեւորվելիս եղել։
«Տարածված տեղեկությունն այն մասին, որ այսօր ռուսական ռազմական տեխնիկան իբր թե Վրաստանով՝ տարանցիկ նշանակությամբ, Հայաստան է ուղեւորվել, չի համապատասխանում իրականությանը։ Դա քաղաքացիական, ոչ թե ռազմական նշանակության տեխնիկա է։ Պաշտպանության նախարարությունը ռազմական արտադրանքի տարանցման թույլլտվություն տալիս է, սակայն այս դեպքում նման թուլյտվություն չի տրվել», - ասվում է հայտարարությունում։
Ընդգծվել է նաեւ, որ արդեն երկար տարիներ ոչ ոք նախարարություն չի դիմել ռազմական տեխնիկայի տարանցման թույլտվության համար՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից։