Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանն արծարծվել են բուհի գործունեությանը եւ ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահը նշել է, որ բուհի պատրաստած կադրերը մեծ դերակատարություն կունենան Արցախի տնտեսության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: