Artsakhpress

Հասարակական

Ասկերանի դպրոցականները ճանաչողական այցով եղել են Շուշիում (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Մասնագիտական ճիշտ կողմնորոշում» ծրագրի շրջանակներում այսօր Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների տղա աշակերտների համար Շուշիում կազմակերպվել է ճանաչողական այց:

Ասկերանի դպրոցականները ճանաչողական այցով եղել են Շուշիում (լուսանկարներ)

Ասկերանի  դպրոցականները   ճանաչողական  այցով   եղել են   Շուշիում (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի   շրջանակներում   աշակերտները    եղել են  Շուշիի  Արսեն  Խաչատրյանի  անվան  պետական   հումանիտար    քոլեջում, արվեստի  կենտրոնում, տեխնոլոգիական  համալսարանում  և  «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում և  կերպարվեստի պետական թանգարանում: 

Հաստատությունների   ներկայացուցիչները դպրոցականներին մանրամասն  պարզաբանել  են իրենց ոլորտի առավելությունները,  գործառույթները  և խորհուրդ  տվել   աշակերտներին՝  հետագայում    ուսումը  շարունակել Շուշիի  որևէ    կրթական  հաստատությունում:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժնի պետ   Դավիթ   Ղուկասյանը նշել  է, որ          ճանաչողական  այցին   մասնակցում  է  Ասկերանի  շրջանի   17  համայնքներից  132   աշակերտ:

«Ծրագրի  նպատակն  է՝ օգնել   աշակերտներին, որ  նրանք      ոչ   ֆորմալ  կրթությանը  լուրջ   վերաբերվեն   և  ակտիվ   մասնակցություն  ունենան  միջոցառումներին, ոչ   թե  բավարարվեն  իրենց  ընտրած  մեկ   մասնագիտության  մեջ   խորանալուն:   Մենք  խնդիր ունենք  Արցախում   նաև որակյալ  ու գրագետ    մասնագետներ  պատրաստելու, որ  հետագայում մեր   երկիրը չունենա  ոչ  մի  մասնագետի   պակաս»,-ասել  է  Դ. Ղուկասյանը  և  հավելել, որ  այդ  ուղղությամբ    իրենց  աշխատանքները   կրելու  են    շարունակական  բնույթ:

Ճանաչողական  այցի  մասնակից   Ասկերանի  շրջանի  Խրամորթ  համայնքի  կենսաբանության   ուսուցչուհի   Նանար  Աղաջանյանն  իր  խոսքում   ասել  է, որ   նման նախաձեռնությունը   շատ    կարևոր  ու   նպատակային է  երեխաների  մասնագիտական  կողմնորոշման  համար:

«Այս   ծրագիրը  խթան  է  հանդիսանալու, որ աշակերտները մոտիկից   ծանոթանան   Շուշիի    ուսումնական  հաստատությունների առօրյային ու     պայմաններին:    Կարծում  եմ, որ  մեր  աշակերտների  մի  մասի  մոտ   ցանկություն  է առաջանալու  ուսումը    շարունակել  հենց  Շուշիում:  Պայմանները, որոնց     մենք  ինքներս  ականատես  եղանք,  շատ  գոհացուցիչ  ու  գրավիչ  են»,-ասել  է  Ն.  Աղաջանյանը:

Հովսեփավան     համայնքի   8-րդ  դասարանի  աշակերտ   Վադիմ  Գասպարյանն  էլ    ասել է. «Ծանոթանալով  Շուշիի  ուսումնական  հաստատությունների   պայմաններին՝ ինչպես  նաև   տեսնելով  սովորողների աշխատանքներն  ու  ձեռքբերումները,  ուրախությամբ   կարող  եմ   նշել, որ,  հանձինս   Արցախի բերդաքաղաքի,  ունենք բարձր   մակարդակի ուսումնական հաստատություններ: Այստեղ մենք  ականատես  եղանք, թե  ինչպես  են    տղաներն  ինքնուրույն   աշխատանքներ  կատարում: Եթե նրանք  կյանքում   չկարողանան   այլ  մասնագիտություն   անգամ ձեռք  բերել, ապա  արվեստի ու  արհեստի ասպարեզում  այստեղի ձեռք  բերած  գիտելիքներով ու  սովորածով, անպայման, նրանք  կկարողանան     պահել  իրենց  տունը,   հոգալ   իրենց    կարիքներն  ու  հոգսերը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search