Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում անց է կացվում «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրաստման դասընթացներ

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, «Երիտասարդության ինքնաիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրաստման դասընթացներ:

Ստեփանակերտում անց է կացվում «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրաստման դասընթացներ

Ստեփանակերտում անց է կացվում «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրաստման դասընթացներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Անի Կապլանյանն ասել է, որ առաջին անգամ է, որ  Արցախում   կազմակերպվում է նման խորագրով վերապատրաստման դասընթացներ:

«Դասընթացին մասնակցում են 18-30 տարեկան 44 հոգի:

Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին  ցույց  տալ, թե ինչպես կարելի է համայնքներում զարգացնել տուրիզմը:

Կարծում եմ՝  այս դասընթացները խթան կհանդիսանան, որ երիտասարդներն ուղիներ փնտրեն  ստացած  գիտելիքներն   իրենց  համայնքների զարգացման գործում  կիրառելու»,-մասնավորապես ասել է Ա. Կապլանյանը:

ՀՀ-ից  հրավիրված   ծրագրի  դասընթացավար  «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն, հնէաբան Ռոբերտ Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասել է, որ հիմնադրամի գլխավոր նպատակն է սեփական ուժերով ծայրամասային գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելն    ու    օժանդակելը:

«Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը, որտեղ ես եմ ապրում, այս ծրագիրն այնտեղ առաջինն եմ իրականացրել, քանի որ այնտեղ մեծ արտագաղթ կար, և գյուղը  կանգնած   էր   շատ բարդ ու դժվար խնդիրների  առաջ: Մենք շեշտը դրեցինք այն ամենի վրա ինչ ունեինք՝ մի կողմ թողնելով դժվարությունները: Այժմ Կալավանը դարձրել ենք զբոսաշրջային  վայր, որտեղ ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկներ ենք ունենում,-ասել է Ռ. Ղուկասյանը և ընդգծել,- ես,  արմատներով արցախցի լինելով,  հեշտությամբ կարող  եմ  այստեղ    աշխատանքներ իրականացնել: Ծրագրի հաջողությունը  շատ   տեսանելի է լինելու  Արցախում: Արցախցիները պատրաստակամ  են իրականություն   դարձնել    այս գործը, իսկ  ես ամեն   ինչով  աջակցելու եմ, որ երիտասարդության     ծրագրերը  իրականանան: Համոզված եմ, որ բարձր ինտելեկտ ունեցող  արցախցիներն ինքնուրույն ուժերով կարող  են  զարգացնել   իրենց համայնքները»:

Ռ. Ղուկասյանի խոսքով՝ ինքը որոշ ժամանակ Արցախում  է լինելու, որպեսզի խթանի ծրագրի իրականացմանը:

«Կաշխատեմ Կալավան այցելող զբոսաշրջիկների մի մասը ուղարկել Արցախ,-խոստացել է դասընթացավարը և հավելել,- ցանկացած գործ սկսելու համար անհրաժեշտ են ցանկություն և  կամք.  դրանք դասընթացի մասնակիցներն ունեն»:

Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի պատմության ուսուցիչ Մխիթար Ոսկանյանը,  ով  դասընթացի մասնակից է  նշել է, որ  ինքը հետաքրքրված  է  ծրագրով:

«Մեզ մոտ ձևավորվում է մի  նոր աշխարհայացք: Հաջողություններ   ունենալու  դեպքում մեր համայնքում մենք ամռանը հյուրեր կընդունենք Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից. մենք նրանց  կներկայացնենք համայնքի ռեսուրսները,  և  այն  խթան կհանդիսանա, որ   զբոսաշրջիկները  ցանկանան գյուղն ավելի մոտիկից տեսնել ու  ճանաչել, հիանալ   ու  զարմանալ Արցախի  ճարտարապետական  կոթողներով,    վայելել  արցախյան   բնության հրաշքներով»,-ասել է Մ. Ոսկանյան:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search