ՀՀ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանում տեղի է ունենալու մարտեր առանց կանոնների (MMA) պրոֆեսիոնալ մրցումներ:
Արցախցի մարզիկը մասնակցելու է մարտեր առանց կանոնների (MMA) պրոֆեսիոնալ մրցումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ, մարզիկ Արմեն Հայրապետյանը:
«Արցախից մրցումներին 57 կգ քաշային կարգում ես եմ մասնակցելու»,-նշել է Ա. Հայրապետյանը և տեղեկացրել, որ ցանկացողները մրցումներին կարող են հետևել օնլայն տարբերակով: