Artsakhpress

Մշակույթ

Մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա. Տիգրան Մանսուրյան

Մայիսի 10-12-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը։

Մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա. Տիգրան Մանսուրյան

Մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա. Տիգրան Մանսուրյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցույթի լրատվական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ անկացվող այս միջոցառումը նպատակ ունի համախմբելու շնորհալի պատանի ստեղծագործողների՝ տալով նրանց հնարավորություն դրսևորվելու, ներկայանալու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու մասնիկը լինելու հայ կոմպոզիտորական մեծ ընտանիքի։

Կոմպոզիտոր ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա և դա քաջալերման ձևերից մեկն է. «Իսկ երբ դա լինում է պատանիների, սկսնակների շրջանում, այն առավել քան արդյունավետ է»։

Անվանի կոմպոզիտորը եղել է նախորդ տարի կայացած մրցույթի ժյուրիի նախագահը։

«Առիթ ունեցել եմ ներկա լինելու, որտեղ մասնակցում էին  ամենակրտսերները: Դա իսկապես տոնական օր էր թե՛ երիտասարդների համար, թե՛ նրանց շրջապատող երաժշտասերների, ինչու ոչ՝  նաև մասնագետների համար»,- նշել է կոմպոզիտորը։

Տ.Մանսուրյանը հույս է հայտնել, որ մրցույթում ունեցած հաջողությունները պատանիների համար կարևոր նշանակություն կունենան. «Հուսամ, որ այդ խրախուսումը խթան կհանդիսանա, որպեսզի նրանք հաջորդիվ լավ աշխատեն և լինեն նվիրյալը երաժշտական նվիրական գաղափարներին»։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայ պատանի ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, Սփյուռքից։ Կրտսեր ենթախմբում մասնակցության համար (մինչև 13 տարեկան) անհրաժեշտ է ներկայանցնել մեկ դաշնամուրային ստեղծագործություն, իսկ ավագ ենթախմբում (14-18 տարեկան)՝ գործիքային ստեղծագործություն (առավելագույնը 4 գործիքի համար)։ Հայտերը հնարավոր է ուղարկել mirzoyancompetition@composers.am հասցեին կամ տանել Կոմպոզիտորների միություն (Դեմիրճյան 25)։ Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կստանան խրախուսական նվերներ, պատվոգրեր, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ։ Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես կխրախուսվեն՝ ստանալով դրամական պարգևներ։

Մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։



     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search