Artsakhpress

Միջազգային

Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Օքթայ Գուլալիևը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտեի հայտարարությանը, որով կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել Նովրուզի տոնին անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել ԵԱՀԿ շրջանակում ստանձնած հանձնառությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում:

Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

«Տեղական և միջազգային կազմակերպությունները արդեն երկար ժամանակ է Ադրբեջանի կառավարությանը քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու կոչ են անում, սակայն կառավարությունը այդ կոչերին դրական արձագանք չի տալիս և այդ ուղղությամբ դրական միտումներ չեն նկատվում:  Մարտի 21-ին Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել մարդու իրավունքները: Մարտի սկզբին մարդու իրավունքները խախտելու և ժողովրդավարական անհրաժեշտ միջավայր չստեղծելու պատճառով «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն» (EITI) միջազգային ազդեցիկ կազմակերպությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով` զրկեց  կարգավիճակից, սակայն ակնկալվող փոփոխությունները չեն զգացվում»,-նշել է իրավապաշտմանը:

«Կոչերից և մեղադրանքներից բացի պետք է կիրառվեն նաև պատժամիջոցներ, չկա մի կառավարություն, որը չվախենա պատժամիջոցներից: Ադրբեջանը փոքր երկիր է, ես կարծում եմ, որ եթե լուրջ պատժամիջոցի վտանգ լինի, կառավարությունը ստիպված կգնա որոշակի բարեփոխումների»,- ավելացրել է իրավապաշտպանը:

Իրավապաշտպանի խոսքերով՝ պատժամիջոցները պետք է լինեն օրակարգում և պատժամիջոցների ու միջազգային ճնշման տակ հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն:

Մարտի 21-ին ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել ազատել բոլոր քաղբանտարկյալներին:

«Հիասթափեցնող է, որ Նովրուզին շնորհված մի քանի հարյուր համաներման արդյունքում նախագահ Ալիևն ազատ արձակեց շատ փոքր թվով քաղբանտարկյալների: ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են հարգել խոսքի ազատությունը, այդ թվում և տեղեկատվության ու տեսակետների փոխանակման ազատությունը` բացառելով իշխանությունների միջամտությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևողական լինի ստանձնած հանձնառությանը` ազատ արձակելով ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին, ովքեր ներկայում բանտում են իրենց իրավունքների խաղաղ իրացման համար»-Նշված էր Հելսինկյան կոմիտեի հայտարարության մեջ:

«Նախագահ Ալիևի համաներումներից հետո մարդու իրավունքների տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ և քաղբանտարկյալներ տանջվում են բանտերում և ենթարկվում վատ վերաբերմունքի: Կոչ եմ անում Ալիևին իր երկրում հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- նշել է Հելսինկյան կոմիտեի համանախագահ Քրիս Սմիթը: 

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search