Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը, որը բանտում իր պատիժն է կրում, նորից մեկուսարանում է հայտնվել։
Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդը նորից մեկուսարանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սա մարտի ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ նրան մեկուսարան են տեղափոխում։
Turan-ի փոխանցմամբ փաստաբան Յալչին Իմանովը հայտնել է, որ մարտի 6-ին Սամեդովը 5 օր է անցկացրել մեկուսարանում, այնուհետեւ եւս երեք օր։ Իսկ հիմա նրան 2 ամսով են մենախուց տեղափոխել։ Մինչդեռ ըստ փաստաբանի տուգանային մենախցում բանտարկյալին պահելու առավելագույն թույլատրելի ժամկետը 15 օր է։ Փաստաբանի կարծիքով Սամեդովի դեմ սադրանքներ են իրականացվում, որպեսզի հիմնավորեն նրան նորից Գուբուստանի ավելի խիստ ռեժիմի բանտ ուղարկելը, փոխանցում է News.am-ը:
Սամեդովը ու ԻԿ մի խումբ այլ ակտիվիստներ կալանավորվել են 2011-ի հունվարին իշխանությունը գրավելու փորձի, զենքն ապօրինաբար պահելու համար ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման։