Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը:
Մխիթարյանը, Ղազարյանը և Պիզելին ստացան իրենց մրցանակները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցանակներ հանձնեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքով համապատասխանաբար 3-րդ, 2-րդ և 1-ին տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին:
Ինչպես հայտնի է, այս անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրել էր Ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն էր, իսկ 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի ավագին մրցանակը հանձնելիս Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ լրագրողներից շատերը ֆուտբոլը սպորտ չեն համարում, բայց դա չի խանգարում ֆուտբոլի մարդկանց հասկանալ, թե ով է Մխիթարյանը: