Artsakhpress

Հասարակական

Euromag–ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հայկական գինի համտեսել

Եթե նախկինում Հայաստանը ասոցացվում էր միայն կոնյակի հետ, ապա այսօր աշխարհում իր տեղն է զբաղեցնում հայկական գինին։ Euromag պարբերականը խորհուրդ է տալիս մայիսյան տոներն անցկացնել հայկական` կարմիր կամ սպիտակ, կամ, միգուցե նաև վարդագույն գինու մեկ գավաթի շուրջ։

Euromag–ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հայկական գինի համտեսել

Euromag–ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հայկական գինի համտեսել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Տարեցտարի Հայաստանն ավելի մեծ պահանջարկ է վայելում ճանապարհորդների շրջանում։ Տուր-օպերատորներն առաջարկում են մայիսյան տոներն անցկացնել հենց Հայաստանում, հայտնում է armeniasputnik.am-ը։
Հայաստանն ունի անկրկնելի խոհանոց, գեղատեսիլ վայրեր և հիանալի գինի, գրում է Euromag ամսագիրը։ Այս տարի Երևանում մայիսի 5-ին և 6-ին առաջին անգամ կանցկացվի «Գինու օրեր» փառատոնը։ Քաղաքի կենտրոնը կվերածվի մի հսկայական հարթակի, որտեղ կլինեն համերգներ` հայտնի կատարողների մասնակցությամբ, կանցկացվեն վարպետության դասեր և, իհարկե, հայկական գինու համտես։

«Առավել հաճախ Հայաստանի հետ ասոցացվում է մուգ կանաչ շշի մեջ լցրած հայտնի հինգաստղանի հայկական կոնյակը։ Ընդ որում, քչերը գիտեն, որ Հայաստանն, առաջին հերթին, գինեգործության հազարամյա պատմություն ունեցող երկիր է։ Այստեղ` Հայաստանում, Արենիի քարանձավում հայտնաբերվել էր աշխարհի հնագույն գինեգործարաններից մեկը։ Հայաստանը հայտնի է ոչ միայն կարմիր և սպիտակ, այլև վարդագույն գինիներով։ Այսօր Հայաստանի գինին թրենդային է», — գրում է պարբերականը։ Այս գարնանը Երևանում կներկայացվեն հայկական գինու լավագույն նմուշները։ Երկու օր քաղաքի կենտրոնում կլցվի տեղական արտադրանքով և երևանյան լավագույն ռեստորատորների ուտեստների հատուկ առաջարկներով։ Փառատոնը կազմակերպել է «Արենի Փառատոն» հիմնադրամը` խոհարարական քննադատ Աննա Մազմանյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցմամբ։ Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search