Artsakhpress

Սփյուռք

Սերգեյ Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» մեդալով:

Սերգեյ Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով

Սերգեյ Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:   Նախարար Լավրովի անունից մարտի 24–ին ՌԴ ԱԳՆ-ում պարգևը հանձնել է նախարարի տեղակալ, գլխավոր քարտուղար Գրիգորի Կարասինը: Պարգևատրման արարողությունից հետո Գրիգորի Կարասինը և Յուրի Նավոյանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների և համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:  

Յուրի Նավոյանը ՀՀ առաջին քաղաքացին է, որ արժանանում է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալին: Հատկանշական է, որ վերջերս Յուրի Նավոյանը արժանացել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պատվո մեդալին», որը նրան  2016 թ. հոկտեմբերին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Այս պարգևատրումները հանդիսանում են իբրև հայ-ռուսական հարաբերություններում պետական ու հասարակական դիվանագիտության համագործակցության նշան:

Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ., ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացները (Ստրասբուրգ), Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցի (Բոստոն) հակամարտությունների կառավարման ծրագիրը:

Մինչև 2012 թ. Մոսկվա տեղափոխվելը Յուրի Նավոյանը հանդիսացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ Սփյուռքի բաժնի պետը, իսկ Մոսկվայում երկար ժամանակ ղեկավարել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Իր գործունեությամբ նա նպաստել է հայ-ռուսական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, գիտա-վերլուծական համատեղ աշխատանքների իրականացմանը:

Հայ գործչի նախաձեռնություններից հայտնի են  պատմության կեղծարարության դեմ ուղղված «Զգու'յշ, պատմական փաստեր են» ծրագիրը, «Ռուս-հայական համագործակցության գրադարան» մատենաշարը, «Հայաստանը բարեկամների աչքերով» նախագիծը, «Ռուսահայության ձայնը» հեռուստածրագիրը, Հայաստանին նվիրված կլոր սեղանների կազմակերպումը Մոսկվայի Տնտեսական ամենամյա ֆորումում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն հարցերին նվիրված բազմաթիվ միջազգային գիտաժողովների անցկացումը:  

Մոսկովյան իր գործունեության ընթացքում նա նպաստել է նաև հայության ինքնակազմակերպմանը` նախաձեռնելով հայկական նոր ազգային-մշակութային կազմակերպությունների, կիրակնօրյա դպրոցների, երիտասարդական և կանացի միությունների հիմնումը Մոսկվայում և Մոսկվայի մարզի խոշոր քաղաքներում: 

Մոսկվայում գործող կազմակերպությունների միջև համագործակցության նոր մշակույթի հաստատման և համատեղ բովանդակային գործունեության համար Յուրի Նավոյանի և համախոհների ջանքերով 2010 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը, իսկ 2012 թ.` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովը: Նա եղել է այս համախմբումների համանախագահներից մեկը:  Իսկ 2013 թվականից Յուրի Նավոյանը  Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների Համառուսաստանյաան հանձնաժողովի համակարգողն է:

Բացի ՀՀ և ՌԴ գերատեսչական պարգևներից, Յուրի Նավոյանի գործունեությունը գնահատված է նաև ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով, Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շնորհակալագրով, ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանով, Ռուսաստանի գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search