Artsakhpress

Միջազգային

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հանրությունից թաքցվող ալիևյան սեփական ընկերությունների ցանկը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ երկրների խորհուրդը (GRECO) արդեն մի քանի տարի է Ադրբեջանին առաջարկում է բացահայտել երկրի պատգամավորների, պաշտոնյաների, դատավորների, դատախազների և այլ պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն առաջարկը չի կատարվում:

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հանրությունից թաքցվող ալիևյան սեփական ընկերությունների ցանկը

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հանրությունից թաքցվող ալիևյան սեփական ընկերությունների ցանկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրապարակում այդ հայտարարագրերը, ինչպես նաև կամք չի դրսևորում արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ, կասկածի առիթ է տալիս:

GRECO-ի կողմից  2017-ի մարտի 17-ին հրապարակված վերջին գնահատման հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում պաշտոնյաներին և պատգամավորներին պատկանող բազմաթիվ ընկերություններ ոչ միայն չեն հայտարարագրվում, այլ նաև լրջորեն թաքցվում են:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի կատարած հետազոտություններից պարզ է դառնում, որ մեծ հոգատարությամբ թաքցված ընկերությունները երկրի նախագահի ընտանիքին և բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են:

Այդ ընկերությունների մեջ ամենամեծ թիվը կազմում են նախագահական ալիևյան ընտանիքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարին պատկանող ընկերությունները:

Ադրբեջանում կան ընկերություններ, որոնք փաստացի կան գործում են, սակայն հարկային ծառայության բազայում դրանց մասին տեղեկություն առհասարակ չկա:

Այդպիսի ընկերություններից է օրինակ` Paşa Development ընկերությունը, որի կապիտալի աճելու մասին լրատվամիջոցներում բազմաթիվ տեղեկություններ կան, սակայն հարկերի նախարարությանը պատկանող Առևտրային իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերությունը գրանցված չէ:

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ` չգրանցված և չհայտարարագրված ընկերությունների թիվը կազմում է ամենաքիչը 27:

Paşa Holdinq-ի, որի մեջ գտնվում են բազմաթիվ ձեռնարկություններ` Paşa Bank, Paşa Sığorta, Paşa Həyat Sığorta, Paşa İnşaat, PMD Group, Paşa Beton, Amal İnvestment Group, Lenkeran Hotel and Resort Company, Paşa Development, Qlobeks և այլն բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Ւլհամ Ալիևի աղջիկներին` Լեյլա և Արզու Ալիևաներին:

Ակիևյան ընտանիքին բացի վերոնշյալ ընկերություններից պատկանում են նաև մեծ թվով այլ բիզնեսներ և անշարժ գույք:

Այս ընկերությունների մասին, որքան էլ հայտնի են գործարար համայնքին և հանրությանը, տեղեկություն չկա կոմերցիոն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի գրանցամատյանում:

Paşa Holdinq-ի և նրա կազմի մեջ մտնող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են նաև Ադրբեջանի հարկերի նախարարության բազայում և նախարարությունը ընկերությունների վերաբերյալ լրագրողական հարցումները թողել է անպատասխան:

Այդուհանդերձ  լրագրողական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժողովրդի կողմից իրենց տրված իշխանությունը չարաշահելով, ժողովրդի միջոցները մսխում է իրենց շահերի համար, օրենքները խախտելով թաքցնում է անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստությունները, այդպիսով ցանկանալով խուսափել հասարակության ընդվզումից և խայտառակությունից:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search