Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Իրաքի հյուսիսում նոր հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Թուրքիան Իրաքի հյուսիսում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով` ոչնչացվել է քուրդ զինյալներին պատկանող 16 թիրախ: Հարվածներ են հասցվել Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան, Քանդիլ ու Հաքուրք շրջաններին: