Ղազախաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Բայրուժան Իսլամխանի կարծիքով Հայաստանի դեմ դժվարին հանդիպում է սպասվում:
Մեզ Հայաստանի դեմ դժվարին հանդիպում է սպասվում. Ղազախստանի հավաքականի ավագ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք բոլորս պատրաստ ենք Հայաստանի դեմ խաղին, վաղը մեզ դժվարին խաղ է սպասվում: Ամեն ինչ խաղը ցույց կտա: Բոլորս էլ լավ վիճակում են, վերականգնվե ենք Կիպրոսի հետ խաղից հետո: Փորձելու ենք լավ խաղ ցույց տալ և ուրախացնել երկրպագուներին», նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի հավաքականի ավագ Բայրուժան Իսլամխան:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: