Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ-ն թիմային գործընթացներ է ենթադրում, որին Բելառուսը պատրաստ չէ. Լուկաշենկոն սովոր է հարցերը լուծել նախագահների մակարդակով. Լուկյանով (Tert.am)

Բելառուսը դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից:

ԵԱՏՄ-ն թիմային գործընթացներ է ենթադրում, որին Բելառուսը պատրաստ չէ. Լուկաշենկոն սովոր է հարցերը լուծել նախագահների մակարդակով. Լուկյանով (Tert.am)

ԵԱՏՄ-ն թիմային գործընթացներ է ենթադրում, որին Բելառուսը պատրաստ չէ. Լուկաշենկոն սովոր է հարցերը լուծել նախագահների մակարդակով. Լուկյանով (Tert.am)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով ռուս-բելառուսական լարված հարաբերություններին:

Ռուսական և բելառուսական մամուլը տևական ժամանակ գրում է ռուս-բելառուսական հարաբերությունների լարվածության մասին, որը դրսևորվեց նախ գազի մատակարարման թեմայի շուրջ առաջացած տարակարծություններով, ինչի արդյունքում ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևն ընդհուպ հայտարարեց, թե ԵԱՏՄ անդամակցությունը Ռուսաստանից էժան գազ գնելու հնարավորություն է, իսկ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն էլ ավելի ուշ  հակադարձեց, որ իրենք ոչ թե գազի գնի էժանացում են ակնկալում, այլ՝ միութենական պարտավորվածությունների կատարում, ապա Բելառուսից Ռուսաստան որոշ ապրանքների արտահանման դադարեցմամբ:

Այս առնչությամբ Tert.am-ը Լուկյանովից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է լարվածությունը հասնի նրան, որ Բելառուսը դուրս գա ԵԱՏՄ-ից` հաշվի առնելով նաև Մեդվեդևի հայտարարությունը, թե Եվրասիական միությունում «որևէ մեկին ուժով չեն պահում»:


«Բելառուսը ԵԱՏՄ-ից ոչ մի տեղ էլ դուրս չի գա: Ռուս-բելառուսական հարաբերություններն ունեն ավելի հին պատմություն, քան Եվրասիական ինտեգրացիան: Պաշտոնական Մինսկի և Մոսկվայի հարաբերությունները միշտ էլ յուրօրինակ կերպ են դրսևորվել, կառուցվել: Դա կապված է Բելառուսի առաջնորդի յուրահատկությամբ, ով քաղաքական տարբերվող ու իրեն հատուկ ոճ ունի: Բելառուսը տնտեսապես շատ է կախված Ռուսաստանից, բայց ամեն կերպ փորձում է ցույց տալ, դիրքավորվել որպես անկախ խաղացող»,- պատասխանեց Ֆյոդոր Լուկյանովը:

Ներկայումս, քաղաքական վերլուծաբանի խոսքով, լարվածության ենթատեքստը ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալն է, այլ դաշնակցային հարաբերությունները Եվրասիական միության մեջ տեղավորելը:

«Երբ ԵԱՏՄ-ն նոր էր ձևավորվում, այն ձևավորվում էր որպես ապագայի միություն: Բայց իրադարձություններն այլ հունով ընթացան և հրաժարվել դաշնակցային հարաբերություններից հիմարություն կլինի: Միաժամանակ, 90-ականների այդ մոդելն իրեն սպառեց, ավելի շուտ՝ կատարեց իր առաջ դրված խնդիրն ու հարկավոր է նոր մոդել: Սակայն, սա փոքր-ինչ բարդ կլինի, որովհետև Բելառուսը սովոր է հատուկ ուշադրության: Բելառուսն իր հարցերը մշտապես լուծել է Ռուսաստանի հետ տետ ա տետ, նախագահների մակարդակով: Իսկ ԵԱՏՄ-ն թիմային գործընթացներ է ենթադրում, որին Բելառուսը պատրաստ չէ»,- ընդգծեց Ֆյոդոր Լուկյանովը:

Իսկ Մեդվեդևի հայտարարությունը, թե ԵԱՏՄ-ում «որևէ մեկին չեն պահում», Լուկյանովը գնահատեց որպես «մեղմ ասած հայտարարություն, որը չպետք է արվեր»:

Վերլուծաբանը հիշեցրեց, թե ռուս-բելառուսական հարաբերությունները նոր չեն լարվել, դրանց հրետորաբանությունը փոխվել էր դեռևս 2000-ականներից, բայց «ամեն հաջորդ սրացումն ավելի շատ է լարում իրավիճակը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search