ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է հարյուրավոր մարդկանց ձերբակալումները, որոնք մարտի 26-ին հանրահավաքի Էին դուրս եկել կոռուպցիայի դեմ:
ԱՄՆ-ը դատապարտել է Ռուսաստանում հանրահավաքների հարյուրավոր մարդկանց ձերբակալումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատահածը որակել Է ժողովրդավարական արժեքների վիրավորում, հաղորդում Է BBC-ին: «Մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում ահապաղ ազատ արձակել բոլոր այն մարդկանց, որոնք դուրս Էին եկել խաղաղ հանրահավաքի»,- մեջբերում Է անում Reuters-ը Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքից: Նա նշել Է, որ ԱՄՆ-ում տագնապով են ընդունել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման մասին լուրերը նրա՝ ցույցի ժամանելուց հետո, ինչպես նաեւ խուզարկությունները կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունում, որը նա գլխավորում Է: Մարտի 26-ին Ռուսաստաանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ ակցիաներ, որոնք կազմակերպվել են Ալեքսեյ Նավալնիի կոչով: Բողոքի համար առիթ Է ծառայել Նավալնիի հիմնադրամի հետաքննությունն այն անշարժ գույքի եւ ունեցվածքի շուրջ, որոնք իբր կապված են Մեդվեդեւի հետ: ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել Է 8 հազար: Իսկ ընդդիմությունը հայտարարել Է 25 – 30 հազար մասնակիցների մասին: Ակտիվիստների եւ իրավապաշտպանների տվյալներով՝ Մոսկվայում ձերբակալել են ավելի քանն 900 բողոքավորների: