Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 29-ին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի:
Չավուշօղլուն մարտի 29-ին Ռուսաստան կմեկնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Milliyet-ը:
Պարբերականի տվյալներով՝ այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ավելի վաղ Մեւլութ Չավուշօղլոն հայտարարել էր, որ Թուրքիան կարողացավ կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: