Artsakhpress

Հասարակական

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը նոր հանրակացարան կունենա

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործում է հետազոտական և գիտակրթական կենտրոն, որի հիմնական խնդիրը մեր ուսանողների ներգրավմամբ համալսարանում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումն է:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը նոր հանրակացարան կունենա

Շուշիի   տեխնոլոգիական  համալսարանը    նոր  հանրակացարան  կունենա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ:   Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում     ասել է  Շուշիի   տեխնոլոգիական  համալսարանի  ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր    Հովհաննես  Թոքմաջյանը: Համալսարանն  ունի  8 ամբիոններով  3   ֆակուլտետ, որտեղ  ուսանում  են   33   մասնագիտությունների  գծով  500 ուսանող:

«Մեր   համալսարանում   մենք անում  ենք  ամեն  ինչ, որպեսզի  կարողանանք  արժանի    մասնագետներ   պատրաստել  Արցախի  համար:  Մենք   գիտակցում ենք՝  համալսարանը  պետք  է  որակյալ  մասնագետներ   պատրաստի, որ  նրանք  իրենց  ստացած   գիտելիքներով հետագայում  կարողանան   նպաստել  Արցախի տնտեսության  զարգացմանը, երկրի շենացմանն ու   բարգավաճմանը,-ասել   է  Հովհ. Թոքմաջյանը   և  ավելացրել,- ցանկություն  ունենք նաև համալսարանում    ստեղծել   ռազմական  ամբիոն. այն  մեր  ուսանողներին   հնարավորություն  կտա    համալսարանն   ավարտելուց  հետո  ստանալ սպայական  կոչում»:

Ըստ   Հովհ. Թոքմաջյանի՝   համալսարանում    միջին  մասնագիտական   կրթությունը  3  տարի  է, բակալավրիատինը՝ առկա  բաժնում  4 տարի,  հեռակայում՝  5:  Մագիստրատուրայի   առկա բաժնի   ուսման  տևողությունը  2   տարի է,  հեռակայինը՝  3:

«Շուշիի   տեխնոլոգիական   համալսարանը  ապահովված  է    հանրակացարանով. այն   համապատասխանում  է   ժամանակակից  չափորոշիչներին: Յուրաքանչյուր  սենյակի  համար   նախատեսված  է   սանհանգույց:  Հանրակացարանում  ապրող  ուսանողներն   օգտվում  են նաև  տաք  ջրից: Յուրաքանչյուր    հարկում     կան   հանգստի  սենյակ,  լվացքատուն, արդուկարան, չորանոց: Առաջին  հարկում  տեղակայված  է  ուսանողական  ճաշարանը, էլեկտրոնային  գրադարանը, սերվերային  սենյակը, բուժկետը:    Հանրակացարանն  ունի   նաև համակարգչային   կաբինետ: Տեղադրված  հեռուստացույցներն արբանյակային  ալեհավաքներով  հեռարձակվում: Հանրակացարանի  այգում տեղակայված են   նստարաններ,  ճեմուղիներ, լուսամփոփներ, ջրավազան և  այլն: Հանրակացարանի  կարիք  ունեցող  մեր   բոլոր  ուսանողները   կապահովվեն  կացարաններով,-մանրամասնել  է   Հովհ. Թոքմաջյանը  և   տեղեկացրել,-   ուրախալին  նաև այն  է, որ   համալսարանն   առաջիկայում     ունենալու  է   ևս   մեկ  նոր  հանրակացարան»:

 

Ռեկտորի   հավաստմամբ՝   իրենց  համալսարանը  համագործակցության  պայմանագիր  ունի   ստորագրած   ՀՀ  փորձաքննությունների  ազգային   բյուրոյի  և  Կազանի  պետական   ճարտարապետաշինարարական   համալսարանի  հետ:

«Համալսարանն  օնլայն  դասեր  է  անցկացնում   տեխնիկական միջոցներով հագեցած 2 լսարանում:  Մեր  նպատակն է՝ Արցախի բոլոր դպրոցների հետ օնլայն կապ հաստատել, որպեսզի հեռահար ուսուցման միջոցով իրականացվեն ոչ միայն դիմորդների  մասնագիտական կողմնորոշումը, այլև անցկացվեն վերապատրաստման դասընթացներ»,-հավելել    է    Հովհ. Թոքմաջյանը:

Հովհ.  Թոքմաջյանի  խոսքով՝   համալսարանի      գրադարանն    ունի  35  հազար   կտոր     գրականություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search