Մարտի 24-25-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անց է կացվել սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա. Խառլամպիևի անվան հուշամրցաշար, որտեղ ուժերը չափել են 29 երկրի շուրջ 200 ուժեղագույն սամբիստներ՝ մարզաձևի մարզական և մարտական դասերում:
Արցախցի սամբիստ Սամվել Բադալյանը Մոսկվայում գրավել է մրցանակային առաջին տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի սպորտի վարչությունից «Արցախպրես»-ին հայտնեցին, որ մարզիչ Էռնեստ Միրզոյանի գլխավորությամբ Արցախի մարզիկներից մարտական սամբոյից Սամվել Բադալյանը (62կգ) գրավել է մրցանակային առաջին տեղը, Մավրիկ Նասիբյանը (74կգ)` երկրորդ տեղը և Ջոն Բալայանը (52կգ)` երրորդ տեղը, իսկ մարզական սամբոյից Դավիթ Գրիգորյանը (82կգ) գրավել է երրորդ տեղը: