Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Վալերի Գասպարյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը մասնակցել է Վալերի Գասպարյանի 70-ամյակի հանդիսավոր միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։